Էնդրյու Ռոբերտսոն. «Լիվերպուլն արժանի էր այս արդյունքին»

«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Նապոլիից» կրած արտագնա պարտությունից (1:4) հետո քննադատել է իր թիմի խաղը։

«Մենք չափազանց բաց էինք: Չի կարելի գալ այսպիսի տեղ և կոմպակտ չլինել։ Նրանք շատ ավելի լավն էին:

Շատ հաճախ նրանք տարածություն էին ունենում մեզ վրա հարձակվելու և խնդիրներ առաջացնելու համար: Չես կարող այդպես բացվել Չեմպիոնների Լիգայի արտագնա խաղում: Մենք պետք է վերադառնանք հիմքերին և լինենք կոմպակտ:

Մենք արժանի ենք այս արդյունքին։ Նրանք շատ տարածություն գտան մեր բաց լինելու պատճառով: Զգացողություն կար, որ նրանք խաղադաշտում ավելորդ մարդ ունեն։

Մենք պետք է արթնանանք, այն էլ՝ արագ, քանի որ չենք կարող այսպես խաղալ»,- Ռոբերտսոնի խոսքերն է մեջբերում BT Sport-ը։