Հենրիխ Մխիթարյանի գնահատականը՝ «Բավարիայի» դեմ խաղում (լուսանկար)

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Ինտերը» Միլանում պարտվեց «Բավարիային»՝ 0:2:

«Ներաձուրիների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: WhoScored.com պորտալը 6.5 է գնահատել Հայաստանի հավաքականի նախկին ավագի խաղը:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը, ով ստացել է 8.2 միավոր: