Ռիո Ֆերդինանդն անիմաստ է անվանել Թոմաս Տուխելի պաշտոնանկությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից Թոմաս Տուխելի հեռացման մասին։

Ֆերդինանդը խոստովանել է, որ իմաստ չի տեսնում լոնդոնյան ակումբի ղեկավարության նման որոշման մեջ։

«Նա հաղթեց հանդիպումների 60 տոկոսում: Շատ մարզիչներ կցանկանային նման ցուցանիշ ունենալ։ Թոմասը հիանալի մարզիչ է։ Բոլոր այն ֆուտբոլիստները, ում հետ ես շփվում եմ, դրական են խոսում նրա մասին։ Նա ազնիվ է և անմիջական։ Տուխելը հստակ հասկանում է, թե ինչպես է ցանկանում խաղալ։ Ինձ համար այս պաշտոնանկությունն անիմաստ է»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում BBC-ն։