Կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հեռացել է «Բարսելոնայից»՝ ազատ գործակալի կարգավիճակով միանալով էմիրաթական «Շարջային»:
32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է երկու տարով և նախատեսում է երկարաձգման օպցիա։
Պյանիչը «Բարսելոնա» է տեղափոխվել 2020 թվականին «Յուվենտուսից» 60 միլիոն եվրոյի դիմաց:
Նախորդ մրցաշրջանում բոսնիացին վարձավճարով հանդես է եկել «Բեշիքթաշում»:
