VBET ՀՊԼ. Կարեն Բարսեղյանը՝ օգոստոս ամսվա լավագույն մարզիչ

Կարեն Բարսեղյանը ճանաչվել է VBet Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ օգոստոս ամսվա լավագույն մարզիչ, տեղեկացնում է առաջնության մամուլի ծառայությունը:

Բարսեղյանի գլխավորած «Ալաշկերտը» նախորդ ամսում անցկացրել է 5 խաղ, տարել 4 հաղթանակ և մեկ անգամ խաղացել ոչ-ոքի, իսկ երևանյան ակումբը մրցաշարի առաջատարն է:

Հաշվի է առնվել նաև Vbet ՀՊԼ-ի առաջին տուրի հանդիպումը: