«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին կիսվել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին իր կարծիքով։
«Ինձ համար մեծ պատիվ է լինել Կլոպի նման մարզչի կողքին: Նա եզակի մարդ և մարզիչ է, ով ունի փիլիսոփայություն, որը նրան առանձնացնում է մնացած մասնագետներից:
Ես կփորձեմ ուշադիր հետևել այն հրահանգներին, որոնք նա կտա իր թիմին (խաղի ընթացքում): Նա մարզիչ է, ով միշտ սովորելու բան ունի»,- Սպալետտիի խոսքերն է մեջբերում նեապոլցիների մամուլի ծառայությունը։