Գրեմ Փոթերը մեկնել է Լոնդոն՝ «Չելսիի» հետ բանակցությունների համար

«Չելսին» ցանկանում է արագ նոր մարզիչ նշանակել Թոմաս Տուխելին հեռացնելուց հետո: Լոնդոնցիների թիվ մեկ թեկնածուն Գրեմ Փոթերն է, ով հաջողությամբ աշխատում է «Բրայթոնում»։

Ինչպես հայտնում է football.london-ը՝ Փոթերն արդեն մեկնել է Լոնդոն՝ «Չելսիի» ղեկավարների հետ բանակցությունների համար։ «Ազնվականներին» չի մտահոգում այն ​​փոխհատուցումը, որը հարկ կլինի վճարել «Բրայթոնին», եթե ​​Փոթերը համաձայնի գլխավորել թիմը:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային, որ 47-ամյա մասնագետի հրավերը «Չելսիի» համար կարող է արժենալ 15 միլիոն եվրո։