Դավիդ Ալաբա. «Կազեմիրոյին ամենայն բարիք եմ մաղթում ի սրտե»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան կիսվել է Կազեմիրոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին իր կարծիքով։

«Մեկ տարի առաջ նա նույն իրավիճակում էր ինչ ես. Մենք հաճախ էինք խոսում նրա ապահայի մասին: «Ռեալում» ինը տարի անցկացնելուց հետո նա նոր մարտահրավեր էր փնտրում:

Նրան ամենայն բարիք եմ մաղթում ի սրտե»,- Ալաբայի խոսքերն է մեջբերում Goal-ը:

30-ամյա բրազիլացին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Մադրիդցիների հետ նա նվաճել է 18 գավաթ։