Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ թիմը ցանկանում է հաղթել Չեմպիոնների Լիգայում:
«Մենք ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների Լիգայում և ամեն ինչ կանենք դրա համար։ Եթե մենք այլ կերպ մտածեինք, ապա ես պարզապես այստեղ չէի լինի։
Ուրախ եմ, որ կրկին կխաղանք այստեղ։ Ինձ համար սա մեծ պատիվ է։ Մենք դժվար խմբում ենք, ուստի, իհարկե, ցանկանում ենք մեկնարկել հաղթանակով»,- Չավիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: