«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին իր կարծիքով։
«Այո՛, ես կարծում եմ, որ Պեպ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է:
Դժվար է օբյեկտիվորեն գնահատել մարզչական աշխատանքը, բայց, իմ կարծիքով, ժամանակակից ֆուտբոլում բարդ իրավիճակում Գվարդիոլան միշտ հետևողական է եղել և շարունակել է զարգացնել իր բոլոր թիմերը»,- Լոպետեգիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։