Գաբրել Ագբոնլահոր. «Լիվերպուլը» չի պայքարի ԱՊԼ-ի տիտղոսի համար»

«Ասթոն Վիլայի» նախկին հարձակվող Գաբրիել Ագբոնլահորը վստահ է, որ «Լիվերպուլն» այս մրցաշրջանում չի լինի Պրեմիեր Լիգայի չեմպիոնի կոչման հավակնորդ: Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի թիմն այս պահին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը:

«Սա տիտղոսի համար պայքար չէ: Կարծում եմ, որ այս մրցաշրջանում «Լիվերպուլը» չի պայքարի տիտղոսի համար»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Anfield Watch-ը։

Անգլիայի առաջնության վերջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Էվերթոնին»։ Մերսիսայդյան դերբին ավարտվեց 0:0 հաշվով։