Մայքլ Օուեն. «Սալահը կարծես գոյություն չունի»

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը քննադատել է մերսիսայդյան ակումբի հարձակվող Մոհամեդ Սալահին՝ «Էվերթոնի» դեմ հանդիպմանը ցուցադրած խաղի համար։ Ըստ անգլիացու՝ Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստը սկսել է ավելի վատ հանդես գալ:

«Սալահը կարծես գոյություն չունի: Մենք դա արդեն խաղից առաջ քննարկել էինք: Նոր մրցաշրջանում նա աննկատ է դարձել: Միգուցե դա պայմանավորված է կենտրոնական հարձակվողի հայտնվելով։ Ամեն դեպքում, նա կարծես անհետացել էր վերջին երեք հանդիպումներում»,- Օուենի խոսքերն է մեջբերում Anfield Watch-ը։

Հիշեցնենք, որ Սալահը 2022/23 մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում աչքի է ընկել 2 գոլով և 2 գոլային փոխանցումով։