«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը հայտարարել է, որ տպավորված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլին Հոլանդի խաղով:
«Պետք է ասեմ, որ ես շատ տպավորված եմ նրանով։ Սովորաբար նման ֆուտբոլիստները տեղափոխվում են ՊՍԺ, «Ռեալ» կամ «Բարսելոնա»: Կրիշտիանու Ռոնալդուն խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», կամ Թիերի Անրին, օրինակ, «Արսենալում», բայց նրանք չէին սպասում, որ կդառնան աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, նրանք պարզապես այդպիսին դարձան Պրեմիեր Լիգայում խաղալով:
Ինչ վերաբերում է Հոլանդին, ապա դու նրանից ակնկալում ես, որ նա ավելի առաջ կգնա, կնվաճի «Ոսկե գնդակը» և կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Պրեմիեր Լիգայում վաղուց նման բան տեղի չի ունեցել, դա հիանալի է»,- Նևիլին է ցիտում Sky Sports-ը։