«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկը կուռք է անվանել Կրիշտիանու Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնին սոցցանցերում դիմել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ նրան կուռք անվանելով:

«Կուռք»,- գրել է Էնթոնին՝ նշելով Ռոնալդուին։22-ամյա բրազիլացին գոլի հեղինակ է դարձել «Արսենալի» հետ իր նորամուտի խաղում (3:1):

Անտոնին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Այաքսից» օգոստոսի վերջին: Transfermarkt պորտալի տվյալներով՝ տրանսֆերի արժեքը կազմել է 95 մլն եվրո։

Հարձակվողն ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի հունիսի վերջը։