Սադիո Մանեն գրեթե երկու ժամ ինքնագրեր է բաժանել

«Ունիոնի» դեմ խաղի (1:1) հաջորդ օրը «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն բաց մարզման ընթացքում շատ ժամանակ է նվիրել երկրպագուներին։ 

Ինչպես հայտնում է Bild-ը՝ սենեգալցի ֆուտբոլիստը 105 րոպե ինքնագրեր է ստորագրել, լուսանկարվել և կատակել։

Մանեն «Բավարիա» է տեղափոխվել «Լիվերպուլից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ 2022/2023 մրցաշրջանում 30-ամյա հարձակվողն անցկացրել է յոթ հանդիպում, որոնցում դարձել է հինգ գոլի հեղինակ։