Էրլինգ Հոլանդը ֆենոմենալ գոլային ցուցանիշ է գրանցել

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գոլի հեղինակ է դարձել Անգլիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Աստոն Վիլայի» դեմ խաղում (1:1):

Այսպիսով, նորվեգացի հարձակվողը 10-րդ գոլը խփեց Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Խփած գոլերով Հոլանդը առաջ է անցել ԱՊԼ-ի միանգամից 14 ակումբներից։