Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Սլովակիայի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» վինգեր Տիգրան Բարսեղյանն ընգրկվել է Սլովակիայի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 խաղի, խփել 4 գոլ կատարել 2 գոլային փոխանցում։