«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը այսօր՝ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում գոլի հեղինակ դարձավ (2:1)։
Այսպիսով, 29-ամյա անգլիացին Անգլիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ երրորդ տեղ՝ շրջանցելով Էնդի Քոուլին ով խփել է՝ 188 գոլ։
Երկրորդ տեղում Ուեյն Ռունին է (208 գոլ): 260 գոլով առաջատար է Ալան Շիրերը: