«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Ֆիլիպ Կլեմանը խոստովանել է, որ գոհ է ամառային տրանսֆերային պատուհանից։
«Ես հանգիստ մարզիչ եմ, քանի որ միշտ գոհ եմ (ժպտում է)։ Ի վերջո, դուք գիտեք, որ տրանսֆերային պատուհանը երբեք չի կարող կատարյալ լինել, բայց մեր դեպքում մենք տաղանդավոր և հավակնոտ ֆուտբոլիստների հետ ենք պայմանագիր կնքել: Եվ քանի որ ես մեծ ամբիցիաներով մարզիչ եմ, շատ գոհ եմ մեր նորեկներից»,- ասել է մարզիչը:
Մոհամեդ Կամարան («Զալցբուրգ»), Տակումի Մինամինոն («Լիվերպուլ»), Բրիլ Էմբոլոն («Բորուսիա» Մ.), Մալանգ Սարրը («Չելսի») միացել են «Մոնակոյին» անցյալ ամռանը։