Ժորդի Ալբան կարծում է, որ Լեո Մեսսին ամեն տարի արժանի է «Ոսկե գնդակին»

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան պատմել է, թե ով է իր կարծիքով արժանի այս տարվա «Ոսկե գնդակին»:

«Ո՞վ է արժանի «Ոսկե գնդակին»: Բենզեման շատ լավ խաղաց, բայց Մեսսին ամեն տարի արժանի է մրցանակին»,- Ալբայի խոսքերն է մեջբերում AS-ը:

Այս ամռանը Բենզեման ճանաչվել է ՈւԵՖԱ-ի վարկածով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Փարիզում։