Բրազիլացի պաշտպան Մարսելոն կարիերան կշարունակի «Օլիմպիակոսում»:
Հունական ակումբը հայտարարել է Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին, ով այս ամառ լքել է «արքայական» ակումբը ազատ գործակալի կարգավիճակով:
Մարսելոն «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է. Թիմի հետ նա նվաճել է 25 գավաթ։ 34-ամյա պաշտպանը մադրիդյան ակումբում հանդես է եկել 2007-ից 2022 թվականներին։
https://twitter.com/olympiacosfc/status/1565812745857007616