Գրենիկ Պետրոսյանը վերադարձել է «Փյունիկ»

«Փյունիկը» հայտարարել է, որ նոր համալրում ունի: Վարձավճարի ավարտից հետո թիմ է վերադարձել 20-ամյա հարձակվող Գրենիկ Պետրոսյանը: 

Պետրոսյանը երևանյան ակումբի սան է և «Փյունիկի» գլխավոր թիմում իր նորամուտը նշել է 16 տարեկանում: 

2020թ․-ի տարեսկզբին, Պետրոսյանը վարձավճարով տեղափոխվել է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում ելույթ ունեցող ԲԿՄԱ, որտեղ 2020/21թթ․ մրցաշրջանում 27 խաղում խփել է 16 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում՝ նա բանակայինների կազմում հանդես է եկել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջնությունում՝ 25 խաղում դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի նոր մեկնարկած առաջնությունում Պետրոսյանը ԲԿՄԱ-ի կազմում մասնակցել է մեկնարկային բոլոր 5 խաղերին։