«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բարձր է գնահատել իր ակումբի աշխատանքն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Տրանսֆերային պատուհա՞նը: Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Մենք լավ ձեռքբերումներ ունենք, բայց ես պետք է անկեղծ լինեմ. երբ տեսնում եմ այլ բարձրակարգ թիմերի, հասկանում եմ, որ մեր միջև չափազանց մեծ տարբերություն կա:
Մենք նոր ենք սկսել կազմի բարելավման գործընթացը։ Մեզ անհրաժեշտ է ևս առնվազն երեք տրանսֆերային պատուհան, որպեսզի մրցենք ամենաբարձր մակարդակում»,- ասել է Կոնտեն շաբաթ օրը «Ֆուլհեմի» դեմ դերբիից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: