«Բարսելոնան» հայտարարել է Մարկոս Ալոնսոյի տրանսֆերի մասին

«Բարսելոնան» հայտարարել է պաշտպան Մարկոս Ալոնսոյի հետ պայմանագիր կնքելու մասին:

Իսպանացին ազատ գործակալի կարգավիճակով միացել է իր նոր թիմին և կատալոնացիների հետ պայմանագիր կնքել մինչև 2024 թվականը ժամկետով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:

Այսօր կեսօրին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել էր, որ ակումբը ժամանակ կունենա մինչև օրվա ավարտը լրացնելու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ նորեկին գրանցելու համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սկզբնական շրջանում իսպանացին ցածր աշխատավարձ է ունենալու: