Եվգենի Նազարովը հեռացել է «Ուրարտուից»

«Ուրարտուն» և պաշտպան Եվգենի Նազարովը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրարտուի» կազմում Նազարովը Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել էր երկու պաշտոնական հանդիպման։ 

Ակումբը հաջողություն է մաղթել 25-ամյա ֆուտբոլիստին հետագա կարիերայում։