ՊՍՎ-ի վինգեր Կոդի Գակպոն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ» իր ձախողված տեղափոխության մասին:
23-ամյա հոլանդացին խոստովանել է, որ անգլիական ակումբից հետաքրքրության մասին իմացել է տրանսֆերային պատուհանի սկզբում, սակայն անցյալ շաբաթ գործարքը ձախողվել է։
«Մինչև անցյալ շաբաթ ես մտածում էի, որ կտեղափոխվեմ «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ մեկ շաբաթ անց արդեն պետք է այլ ակումբ ընտրեի։ Դա տհաճ է ՊՍՎ-ի, ինչպես նաև ինձ համար, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդից» հետո դա պետք էր անել շատ հապճեպ»,- ասել է Գակպոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոլանդացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Սաութհեմփթոնը» և «Լիդսը», սակայն ի վերջո ֆուտբոլիստը մնաց ՊՍՎ-ում։
Ընթացիկ մրցաշրջանում եզրային հարձակվողը հոլանդական թիմի կազմում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: