Ավարտված ամռանը տրանսֆերներից ստացած եկամուտներով ակումբների ցուցակը գլխավորում է «Այաքսը»:
Ինչպես հայտնում է Voetbal International-ը՝ հոլանդական ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաստակել է 216,2 մլն եվրո:
«Այաքսի» մեծ վաճառքների թվում են Անտոնին և Լիսանդրո Մարտինեսը (երկուսն էլ տեղափոխվել են «Մանչեսթեր Յունայթեդ»), Սեբաստիան Ալլերը (Դորտմունդի «Բորուսիա») և Ռայան Գրավենբերխը («Բավարիա»):
Այս ամռանը ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքով ակումբների լավագույն տասնյակը հետևյալն է.
- «Այաքս»՝ 216,2 մլն եվրո
- «Մանչեսթեր Սիթի»՝ 159,9 մլն եվրո
- «Բենֆիկա»՝ 127,3 մլն եվրո
- «Սպորտինգ»՝ 119,8 մլն եվրո
- «Մոնակո»՝ 117 մլն եվրո
- «Բրայթոն»՝ 113,9 մլն եվրո
- «Լիդս»՝ 108,2 մլն եվրո
- «Բավարիա»՝ 104,4 մլն եվրո
- «Յուվենտուս»՝ 103,2 մլն եվրո
- «Լիլ»՝ 99 մլն եվրո