Դորտմունդի «Բորուսիայի» և Շվեյցարիայի հավաքականի պաշտպան Մանուել Ականջին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։ Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Ականջիի տրանսֆերը «Մանչեսթեր Սիթիին» արժեցել է 18 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 5,5 միլիոն եվրո:
27-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայում» հանդես էր գալիս 2018 թվականի սկզբից՝ «Բազելից» տեղափոխության արդյունքում։ Դորտմունդյան թիմի կազմում նա անցկացրել է 158 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։ Պաշտպանը Շվեյցարիայի հավաքականի կազմում անցկացրել է 41 հանդիպում։