Գարի Լինեկեր. «Այս տեմպերով Հոլանդն ավելի արագ կգերազանցի Շիրերի ռեկորդը, քան Քեյնը»

«Լեսթերի», «Թոթենհեմի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը կատակել է հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ Պրեմիեր Լիգայում մեկնարկի մասին։ Մեկնարկային 5 տուրերում «Մանչեսթեր Սիթիի» նորեկը խփել է 9 գոլ:

«Այս տեմպերով Հոլանդը կգերազանցի Շիրերի ռեկորդն ավելի արագ, քան Քեյնը»,- թվիթերում գրել է Լինեկերը։

Ալան Շիրերը Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 441 խաղում խփած 260 գոլով: «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը 287 խաղում 187 գոլով երրորդն է և համարվում է Շիրերի ռեկորդը գերազանցելու գլխավոր հավակնորդը: