«Բարսելոնայի» և ԱՄՆ-ի հավաքականի պաշտպան Սերժինյո Դեստը կարիերան կշարունակի Իտալիայում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ 21-ամյա ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Միլանում», որն իրավունք կունենա գնել նրա տրանսֆերը մոտ 20 միլիոն եվրոյով։ Եթե իտալական ակումբը ձեռք բերի պաշտպանին, ապա նրա հետ պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականի հունիսը ժամկետով։
Հիշեցնենք, որ Դեստի նկատմամբ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետաքրքրություն էր ցուցաբերում նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։