Կոլումբիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռենե Իգիտան Աշխարհի 1990 թվականի առաջնությունում թույլ տված կոպիտ սխալը համեմատել է կորոնավիրուսի պանդեմիայի հետ.
«Այսօր ես բազմաթիվ անգամ ֆուտբոլասերների կողմից ստացել եմ այս տեսանյութը: Ես, նույնպես, կօգտագործեմ այս դրվագը:
Առողջությունը՝ ամենակարևորն է: Եթե ասում են դուրս մի արի, ուրեմն՝ դուրս մի արի», – գրել է Ռենե Իգիտան:
Հիշեցնենք, որ տվյալ դրվագը տեղի ունեցավ Աշխարհի 1990 թվականի առաջնության 1/8-րդ եզրափակիչ փուլի՝ Կոլումբիա – Կամերուն (1-2) խաղի ժամանակ, երբ Իգիտան գնդակով խաղադաշտի գրեթե կենտրոնում փորձեց շրջանցել Ռոժե Միլլային: Կամերունացի հարձակվողը խլելով գնդակը՝ գրավեց մրցակցի անպաշտպան դարպասը: Այդ գոլից հետո հաշիվը դարձավ՝ 2-0: Հարավ-ամերիկացիները մնացած ժամանակում կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը: