«Լիվերպուլը» պատրաստ է տրանսֆերային փոխանակում առաջարկել ՊՍԺ-ին

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատիի ծառայություններով, հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը պատրաստ է փարիզցիներին տրանսֆերային փոխանակում առաջարկել:

Անգլիական ակումբը Մարկոյի տրանսֆերի դիմաց պատրաստ է հակառակ ուղղությամբ ուղարկել Ռոբերտո Ֆիրմինոյին:

Կիսապաշտպանի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը:

Ֆիրմինոյի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։