«Լիվերպուլը» հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատիի ծառայություններով, հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը պատրաստ է փարիզցիներին տրանսֆերային փոխանակում առաջարկել:
Անգլիական ակումբը Մարկոյի տրանսֆերի դիմաց պատրաստ է հակառակ ուղղությամբ ուղարկել Ռոբերտո Ֆիրմինոյին:
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը:
Ֆիրմինոյի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։