«Ռոման» և «Միլանը» միևնույն տրանսֆերային նպատակն ունեն

«Վերոնայի» կիսապաշտպան Ադրիեն Տամեսն այս ամառ կարող է տեղափոխվել իտալական այլ ակումբ։

Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, 28-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Ռոման» և «Միլանը»:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Վերոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։