Ֆրանսիական «Մարսելի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս»
Լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի հավաստմամբ՝ իտալական «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի վերջը վարձավճարով կխաղա Թուրինում:
Ֆրանսիայի նախորդ առաջնությունում 28-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 23 հանդիպում, խփել 20 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում: