Արկադիուշ Միլիկը կտեղափոխվի իտալական գրանդ

Ֆրանսիական «Մարսելի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս»

Լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի հավաստմամբ՝ իտալական «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի վերջը վարձավճարով կխաղա Թուրինում:

Ֆրանսիայի նախորդ առաջնությունում 28-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 23 հանդիպում, խփել 20 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում: