Անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին նոր պայմանագիր է կնքել «Լեսթերի» հետ, հայտնում է պաշտոնական կայքը։
35-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը թիմի հետ հաշվարկված է մինչև 2024 թվականի ամառը։
Ֆուտբոլիստը «Լեսթերում» հանդես է գալիս 2012 թվականից՝ տեղափոխվելով «Ֆլիթվուդ Թաունից»։
Վարդին ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 387 խաղում խփած 164 գոլով։