Կառլո Անչելոտտին հայտնել է, որ Կազեմիրոյի փոխարեն ակումբը ֆուտբոլիստ չի գնի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է կիսապաշտպան Կազեմիրոյի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»։

«Սա այն թեման է, որը ես այսօր առավոտյան քննարկել եմ Կազեմիրոյի հետ: Նա ցանկանում էր փորձել նոր մարտահրավեր և նոր հնարավորություն: Ակումբը հասկանում է նրան։ Մենք նրան փոխարինելու ռեսուրսներ ունենք։ Կազեմիրոյի հեռանալուց հետո մեր տրամադրության տակ մնում են վեց կիսապաշտպաններ՝ Մոդրիչը, Կրոսը, Տչուամենին, Կամավինգան, Վալվերդեն և Սեբալյոսը: Մենք այլ ֆուտբոլիստների չենք գնի»,- ասել է Անչելոտտին։