Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «էվերթոնի» անգլիացի ֆուտբոլիստ Էնթոնի Գորդոնի ծառայություններով, հավաստում է The Times-ը:
Լոնդոնյան ակումբը պատրաստվում է 60 միլիոն եվրո ծախսել այդ տրանսֆերի վրա: Ավելի վաղ մերսիսայդցիները հրաժարվել են 50 միլիոնով վաճառել Էնթոնիի տրանսֆերային իրավունքը:
Գորդոնի գործող համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 35 հանդիպում, խփել 4 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում: