Պաշտոնական. Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստը վերադարձավ հայրենիք

Դանիայի հավաքականի կիսապաշտպան Դանիել Վասը Մադրիդի «Ատլետիկոյից» տեղափոխվել է «Բրոնդբի»: Այս մասին հաղորդում է դանիական ակումբի պաշտոնական կայքը։

33-ամյա կիսապաշտպանի հետ համաձայնագիրը հաշվարկված է մինչև 2025 թվականի ամառ։ Transfermarkt կայքը գործարքը գնահատել է 1,75 մլն եվրո։

33-ամյա Վասը 2022 թվականի հունվարին «Վալենսիայից» միացավ Մադրիդի «Ատլետիկոյին» 2,7 միլիոն եվրոյի դիմաց և միայն մեկ հանդիպում անցկացրեց թիմի կազմում: Անցած տարի Դանիայի հավաքականի կազմում նա հասավ Եվրո 2020-ի կիսաեզրափակիչ։