Կեյլոր Նավասը համաձայնել է տեղափոխվել իտալական ակումբ

ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը համաձայնել է տեղափոխվել «Նապոլի»: Այս մասին Twitter-ում հայտնել է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ ակումբները պետք է պայմանավորվեն միմյանց հետ։ Եթե թիմերը կարողանան համաձայնության գալ կկնքվի վարձակալության պայմանագիր:

Ավելի վաղ փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն հայտնել էր, որ նոր մրցաշրջանում թիմի հիմնական դարպասապահը կլինի Ջանլուիջի Դոննարուման։

2021/22 մրցաշրջանում Նավասը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 26 խաղում 24 գոլ է բաց թողել։