Հայտնի է 2022 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչման անվանացանկը

Հեղինակավոր France Football ամսագիրը, որը հանձնում է ֆուտբոլի անհատական ամենահեղինակավոր՝ «Ոսկե գնդակ» մրցանակը, ներկայացրել է 2022 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի (Մ21) կոչման՝ Ռայմոն Կոպայի անվան մրցանակի հաղթողի հավակնորդների անվանացուցակը:

  • Կարիմ Ադեյեմի (Գերմանիա, «Զալցբուրգ» / «Բորուսիա Դորտմունդ»)
  • Ջուդ Բելինգեմ (Անգլիա, «Բորուսիա Դորտմունդ»)
  • Էդուարդո Կամավինգա (Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»)
  • Գավի (Իսպանիա, «Բարսելոնա»)
  • Ռայան Գրավենբերխ (Նիդեռլանդներ, «Այաքս» / «Բավարիա»)
  • Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա, «Լայպցիգ»)
  • Նունու Մենդեշ (Պորտուգալիա, «Սպորտինգ» / ՊՍԺ)
  • Ջամալ Մուսիալա (Գերմանիա, «Բավարիա»)
  • Բուկայո Սակա (Անգլիա, «Արսենալ»)
  • Ֆլորիան Վիրց (Գերմանիա, «Բայեր Լևերկուզեն»)

Մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 17-ին Փարիզի Շատլե թատրոնում: