«Բարսելոնան» գրանցել է բոլոր նորեկներին, բացի Ժյուլ Կունդեից

Կատալոնական «Բարսելոնան» Լա լիգայի խաղերի համար գրանցել է թիմի նորեկներ բրազիլացի վինգեր Ռաֆինյային, լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին ու դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենին, տեղեկացնում է Լա Լիգայի պաշտոնական կայքը:

«Կապտանռնագույնները» նորեկներից չեն գրանցել միայն ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեին:

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բարսելոնան» օգոստոսի 13-ին՝ ժամը 23:00-ին կընդունի «Ռայո Վալյեկանոյին»: