Քրիստոֆ Գալտյե. «Ցանկանում ենք ևս մեկ հարձակվող ձեռք բերել»

ՊՍԺ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն ցանկանում է, որ թիմը ձեռք բերի ևս մեկ հարձակվողի:

«Ցանկանում ենք ևս մեկ հարձակվող ձեռք բերել: Հաշվի առնելով խիտ գրաֆիկը՝ պետք է ուժեղացնենք կազմը: Մենք կապի մեջ ենք և փորձում ենք գրագետ աշխատել:

Չեմ կարող ասել՝ նորեկ կունենա՞նք, թե՞ ոչ, բայց, եթե ամեն ինչ ստացվի հիանալի կլինի»,- ասել է մարզիչը: