Ալվարո Մորատան կարող է վերադառնալ ԱՊԼ

Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ինչպես հայտնում է ESPN-ը, 29-ամյա հարձակվողի ներկայացուցիչները նրա ծառայություններն են առաջարկել անգլիական ակումբին այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է պայմանագիր կնքել «Բոլոնիայի» հարձակվող Մարկո Արնաուտովիչի հետ։

Վերջին երկու մրցաշրջանները Մորատան վարձավճարով անցկացրել է «Յուվենտուսի» կազմում: 2021/22 մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստը իտալական ակումբի կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։ Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: