Իտալական «Ինտերը» հայտարարել է չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ պայմանագիրը խզելու մասին։
Այս մասին հայտնում է «Ներաձուրիների» պաշտոնական կայքը։
Աշխատանքային պայմանագիրը լուծվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
Նախորդ մրցաշրջանում 33-ամյա Ալեքսիս Սանչեսը «Ինտերի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։