«Մանչեսթեր Յունայթեդը» սկզբունքային համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ Թուրինի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի տրանսֆերի հարցում, հայտնում է Manchester Evening News-ը։
Միաժամանակ մանկունիանցիները ցանկանում են Ռաբյոյի տրասֆերի մեջ ներառել պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը:
Այս տրանսֆերի նախաձեռնողը Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշն է: Հիշեցնենք, որ Ռոնալդուն նախկինում արդեն խաղացել է թուրինյան ակումբի կազմում 2018-2021 թվականներին: