Չավի. «Ես չգիտեմ, թե ինչ կլինի Ֆրենկի դե Յոնգի հետ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ կապված իրավիճակի մասին, ով, ըստ շրջանառվող լուրերի, ամռանը կհեռանա կատալոնական ակումբից։

«Ես չգիտեմ, թե ինչ կլինի Ֆրենկի դե Յոնգի հետ: Ամեն ինչ կարող է տեղի ունենալ մինչև օգոստոսի 31-ը.

Նա գիտի, թե ես ինչ եմ մտածում, ինչ է նա ցանկանում և ինչ է պետք մեր ակումբին։ Իհարկե, ես հույս եմ դնում նրա վրա, նա հիանալի ֆուտբոլիստ է»,- ասել է Չավին TV3-ին։

Անգլիացի հայտնի մարզիչ Հարի Ռեդնապը վերջերս ասել է, որ դե Յոնգը ցանկանում է կարիերան շարունակել «Չելսիում» և չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։