Էդուար Մենդին և «Չելսին» տարաձայնություններ ունեն

Լոնդոնի «Չելսիի» սենեգալցի դարպասապահ Էդուար Մենդին դեռևս չի ցանկանում երկարաձգել գործող պայմանագիրը:

Sky Sports-ի համոզմամբ, կողմերը տարաձայնություններ ունեն ֆուտբոլիստի աշխատավարձի հարցում։

Կողմերը շարունակում են բանակցային գործընթացը:

Դարպասապահի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: