Գարի Նևիլ. «Էրիկ տեն Հագը միանշանակ հիասթափված է»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը քննադատել է թիմի խաղը Պրեմիեր Լիգայի առաջին տուրի «Բրայթոնի» դեմ խաղում, որն ավարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» պարտությամբ 1-2 հաշվով։

«Էրիկ տեն Հագը միանշանակ հիասթափված է: Նախամրցաշրջանային հատվածում հուսադրող նշաններ կային, բայց իրականությունն ավելի դաժան ստացվեց։ Ճնշման առաջին իսկ նշաններից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները վերադարձան իրենց սովորական վիճակին»,- ասել է Նևիլը Sky Sports-ին։